Հասարակություն

«Գումարները ծախսվում են ծխախոտի ու բենզինի վրա». վարչապետ

«Գումարները ծախսվում են ծխախոտի ու բենզինի վրա». վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում անդրադարձել է թոշակառուների համար անկանխիկ առևտրի հետվճարի ծրագրին։

Նա մանրամասներ է հայտնել, թե ինչի վրա են թոշակառուները ծախսում գումարը. «Զարմանքով արձանագրեցի, որ գումարները ծախսվում են, առաջինը, ծխախոտի, երկրորդը՝ բենզինի վրա։ Սա առնվազն մտածելու տեղիք պետք է տա, թե ինչն է սրա պատճառը»։ 

Նրա խոսքով՝ անկանխիկ առևտրի դեպքում հետվճարի ծրագիրը պետք է զարգացնել․ այդ ուղղությամբ կառավարությունում քննարկումներ են արվում. «Բայց, մյուս կողմից, բովանդակային փոփոխություն պետք է անենք, որպեսզի չստացվի, որ մենք մեր սիրելի թոշակառուներին կամ նրանց սիրելի թոռնիկներին մղում ենք ավելի շատ ծխելուն»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական