Հասարակություն

Սուրեն Պապիկյանը ԵՄ ռազմական կոմիտեի ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հարցեր

Սուրեն Պապիկյանը ԵՄ ռազմական կոմիտեի ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հարցեր

Մայիսի 29-ին Շումանի անվտանգության և պաշտպանության ֆորումի աշխատանքների շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է ԵՄ ռազմական կոմիտեի նախագահ, գեներալ Ռոբերտ Բրիգերի հետ:

Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-ԵՄ համագործակցությանն առնչվող հարցեր: Պայմանավորվածություն է ձեռք բերվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությունը զարգացնելու վերաբերյալ:

Պաշտպանության նախարարը ներկայացրել է ՀՀ զինված ուժերի բարեփոխումների ընթացքը:

Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական