ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը ներկա է եղել ԱՄՆ Թմրամիջոցների դեմ պայքարի վարչության և ՀՀ ներքին գործերի նախարարութան ոստիկանության միջև համագործակցության մասին հուշագրի ստորագրմանը։
«Այս փոխգործակցությունը կօգնի ամրապնդել թմրամիջոցների ապօրինի շրջանառությանն հակազդելու ասպարեզում մեր համագործակցությունը՝ օգնելով պայքարել կազմակերպված անդրազգային հանցավորության դեմ և պաշտպանել մեր համայնքները Միացյալ Նահանգներում և Հայաստանում»,- ասել է դեսպան Քվինը։