Այսօր բավական մեծ ծավալի աշխատանքներ են իրականացվել տարբեր ուղղություններով։ Այս մասին հայտարարել է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ ներկայացնելով Լոռու և Տավուշի մարզերում կատարված աշխատանքները։
«Ճանապարհների մասով ևս կարողացել ենք վերականգնողական աշխատանքներ կատարել։ Կամավորների անհրաժեշտություն ենք զգում։ Այսօր գույքագրել ենք մի շարք կարիքներ, վաղ առավոտից տեղի կունենան մատակարարումներ»,- նշել է նա։
Սանոսյանի խոսքով՝ գնալով աշխատանքների ծավալը մեծանում է, հանձնարարականներն ավելանում են։
Մանրամասները՝ տեսանյութում։