Աղստև գետի վարարման հետևանքով մասնակի փլուզվել է Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը։ Այս մասին հայտնում են Տավուշի մարզպետարանից։
«Այս պահին երթևեկությունը տվյալ կամրջով արգելված է։ Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ«- ասվում է տարածված հաղորդագրության մեջ։