Հասարակություն

Աղետի գոտու մի շարք բնակավայրերում ջրամատակարարումը վերականգնված է

Լոռու մարզի աղետի գոտու մի շարք բնակավայրերում ջրամատակարարումը վերականգնված է: Դեբեդ գետի մակարդակը փոքր-ինչ իջնելուց հետո հենց առաջին օրվանից «Վեոլիա Ջուր» ընկերության մասնագետները օպերատիվ ու մեծածավալ աշխատանքներ են իրականացրել «Ալավերդի-Արճիս-Նոյեմբերյան» 530մմ-ոց ջրատարի վրա:

Դրա արդյունքում մարզի մի շարք բնակավայրերում նույն օրը երեկոյան ջրամատակարարումը հնարավոր է եղել վերականգնել։ 

Այս պահին դեռևս ջուր չկա

  • Ախթալա քաղաքի մի հատվածում,
  • Թեղուտ գյուղում (հոսանքազրկման հետևանքով),
  • Քարկոփ գյուղում (բնակչությունն այստեղ տարհանված է),
  • Ալավերդի քաղաքի Փիրուզյան թաղամասում։ Այստեղ ընկերությունը բնակիչներին ջուր է մատակարարում ջրատար մեքենաներով:

Այս պահին Վեոլիաթիմն աշխատում է գետի թռիչքային հատվածով ջրատարի վերագործարկումը կազմակերպելու ուղղությամբ։ Նաև ուսումնասիրություններ են ընթանում` ջրամատակարարման և ջրահեռացման համակարգին աղետի պատճառած վնասները գույքագրելու համար։