Աշխատանքներ են տարվում մինչև Այրում կայարան երկաթուղու աշխատանքը վերականգնելու համար։ Այս մասին հայտնել է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։
«Այրում կայարանում Հարավկովկասյան երկաթուղիներ ՓԲԸ ղեկավարության հետ քննարկում ենք ստեղծված իրավիճակում հնարավոր լուծումները։ Աշխատանքներ ենք տանում, որպեսզի առաջիկա օրերին կարողանանք մասնակի վերականգնել երկաթուղու աշխատանքը մինչև Այրում կայարան.,- ասվում է նախարարի «ֆեյսբուքի» էջում արված գրառման մեջ, որին կից հրապարակվել են նաև լուսանկարներ։
Մեկ այլ գրառմամբ էլ նախարարը տեղեկացրել է, որ մասնագետների հետ քննարկվում են Այրում կայարանի կամուրջը ժամանակավորապես թեթև մարդատար մեքենաների համար շահագործելի դարձնելու հնարավորությունը։