Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում մայիսի 27-ի ժամը 20։00-ի դրությամբ, առավոտյան 08։00-ին դիտված ջրի մակարդակների համեմատ, դիտվել է ջրի մակարդակների նվազում. Դեբեդ գետի Այրում դիտակետում 25 սմ-ով, Ձորագետ գետում` 7 սմ-ով, Փամբակ գետում 10 սմ-ով, Տաշիր գետում 48 սմ-ով։
Աղստև գետի ավազանում՝ Դիլիջան դիտակետում, ջրի մակարդակը նվազել է 15 սմ-ով։ Աղստև գետի Իջևան դիտակետում՝ 20 սմ-ով։ Կիրանց գետի ավազանում ջրի մակարդակը նվազել է 5 սմ-ով։