Հասարակություն

«Անհրաժեշտության դեպքում մեղմացնող միջոցառումները կհամակարգենք գործընկերների հետ»․ ԱԳՆ խոսնակ

Մենք բարձր ենք գնահատում մեր միջազգային գործընկերների, երկրների և կազմակերպությունների կողմից արտահայտված համերաշխությունը Հայաստանի Տավուշի և Լոռու մարզերում տեղի ունեցած հորդառատ ջրհեղեղներից հետո, որոնք մարդկային կորուստներ և լուրջ վնաս են հասցրել ենթակառուցվածքներին և բնակելի տարածքներին։ Այս մասին X-ի իր էջում գրել է ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։ 

«Ընդհանուր վնասը գնահատելուց հետո մենք անհրաժեշտության դեպքում կհամակարգենք ազդեցությունը մեղմացնող միջոցառումները գործընկերների հետ»,- գրել է նա: