Ճանապարհը սպասարկող ընկերությունը ամրաշինական աշխատանքներ է կատարել՝ կանխարգելելու համար Աղստև գետի ավերածությունները Դիլիջան-Իջևան ճանապարհին։
Այս մասին տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ Հրապարակմանը կից ներկայացվել է նաև կատարված աշխատանքից տեսանյութ։