Հսկայական տեմպերով անցկացվում է Ալավերդի-Մադան-Շամլուղ` 7 կմ գրունտային ճանապարհը` 7 բնակավայրի հետ կապը վերականգնելու նպատակով։ Տեղեկացնում է ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանը։
«Ամբողջ գիշեր, նաև հիմա ծանր տեխնիկան անդադար աշխատում է։ Շրջափակման մեջ հայտնված մյուս 5 բնակավայրի հետ վերականգնված է։ Այս պահին նշված 7 բնակավայրը սնուցման խնդիր չունի, քանի որ ամենագնաց մեքենաներով, բեռնատարներով սնուցումն ապահովվում է»,- ասվում է պատգամավորի գրառման մեջ, որին կից հրապարակվել է տեսանյութ։