Հասարակություն

Դիտարկվում է Երևանից Ալավերդի հզոր գեներատորի տեղափոխման տարբերակը

ՆԳ նախարարության փրկարար ծառայության ջանքերով հղի կինը, ևս 10 բնակիչ պարանի օգնությամբ տեղափոխվել են Դեբեդի մյուս ափ, տեղեկացնում է պատգամավոր Արդեն Մկրտչյանը։ 

«Առաջին անհրաժեշտության պարագաներ, սնունդ, դեղորքայք է տեղափոխվում Ալավերդու Սանահին կայարանի` գետի հակառակ ափում մնացած հատված (կամուրջը փլուզված է)։ Ալավերդու բժշկական կենտրոնը մշտական կապի մեջ է հղի կնոջ հետ, իրականացվում է առողջական վիճակի պատճաշ վերահսկողություն։

Աշխատանք է կատարվում էլեկտրաէներգիայի մատակարարման վերականգնման ուղղությամբ։ Հենասյուները ջրի տակ են։ Դիտարկվում է Երևանից Ալավերդի հզոր գեներատորի տեղափոխման տարբերակը»։