Հասարակություն

425 տարհանված բնակիչ կա, որոնցից երկուսը հղի կանայք են. փոխնախարար

Այս պահի դրությամբ կա տարհանված 425 բնակիչ, որոնցից երկուսը հղի կանայք են․ լրագրողների հետ զրույցում ասել է ՆԳ փոխնախարար Կամո Ցուցուլյանը։

«Բնակիչների մեծամասնությունը գտնվում են իրենց հարազատների ընտանիքներում. հրաժարվել են մեր աջակցությունից։

Սանահին գյուղի հետ ճոպանային ճանապարհ ենք ստեղծել, որ եթե անհրաժեշտ լինի, բնակչությանը տարհանենք։ Երեկ սննդով ապահովել ենք, եթե անհրաժեշտ լինի, այսօր էլ ճոպանների միջոցով սնունդով կապահովենք»,- ասել է Ցուցուլյանը։

Փոխնախարարի խոսքով՝ այս պահին վտանգ չկա, որովհետև ջրի մակարդակը շուրջ 105 սմ-ով նվազել է։