Հասարակություն

Աղետի հետևանքով 4 զոհ կա. նախարար

«Քիչ առաջ հայտնաբերվել է անհայտ կործներից մեկը։ Արդեն կարող ենք ասել, որ 4 զոհ կա աղետի հետրևանքով»․ հայտնել է Գնել Սանոսյանը։

Նախարարը նշել է, որ այս պահին կա փլուզված 17 կամուրջ։ Մի մասը համայնքային նշանակության փոքր կամուրջներ են, 5-6-ն էլ խոշոր կամուրջներ են․

«Մեզնից մեծ ջանք ու ժամանակ կպահանջվի ոչ միայն դրանց վերականգնման համար։ Այդ կամուրջների փլուզումը ստեղծել է կապի լուրջ խնդիր մի շարք բնակավայրերի հետ։ Եթե փոքր բնակավայրերի դեպքում լուծումներ գտնվել են, մեծերի դեպքում այդ խնդիրը առկա է»,- ասել է նախարարը։

«Լոռու մարզում ունենք 2500 բնակիչ, որոնք զրկված են էլեկտրաէներգիայի մատակարարումից: Շուրջ 1000 բնակիչ էլ Տավուշի մարզում են զրկված էլեկտրաէներգիայի մատակարարումից»,- հավելել է նախարարը։