Հասարակություն

Բագրատաշենի մաքսակետը շուտով կբացվի

Գնել Սանոսյանը հայտնել է, որ Բագրատաշեն տանող ճանապարհին աշխատանքներ են տարվել երեկ ամբողջ օրվա ընթացքում․

«Մի հատված կար, որ գետը հոսում էր ճանապարհով։ Հիմա գետի մակարդակի իջեցման արդյունքում ճանապարհը բացվել է։ Մաքրման աշխատանքներ են իրականացվում։ ՊԵԿ-ի և Վրաստանի գործընկերների հետ աշխատել ենք, քիչ հետո հայտարարություն կտարածենք, մաքսակետը կբացենք, որպեսզի Բագրատաշեն-Նոյեմբերյան-Իջևան ուղղությունը աշխատի՝ հաշվի առնելով, որ այս փոփոխության արդյունքում Գոգավան և Բավրա մաքսակետերը բավական ծանրաբեռնված են»,- ընդգծել է Սանոսյանը։