Հասարակություն

Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը կալանավորվել է

Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը կալանավորվել է։ Այս մասին Radar Armenian-ն տեղեկացավ Քննչական կոմիտեից։ 

Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեն 3 օր առաջ հաղորդագրություն էր տարածել, որտեղ առերևույթ խարդախությամբ, փաստաթղթերի կեղծմամբ առանձնապես խոշոր չափերով գույքի՝ 4 ավտոմեքենաների հափշտակություն կատարելու համար 4 անձի նկատմամբ (Ստեփանակերտի քաղաքապետի և քաղաքապետարանի աշխատակիցների,- խմբ.) քրեական հետապնդում էր հարուցվել և նրանց ձերբակալելու որոշում էր կայացվել։