Հասարակություն

Նիկոլ Փաշինյանն ուղևորվել է աղետի գոտի

ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․

«Ի պատասխան լրատվամիջոցների տեղեկացնում եմ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը առավոտյան աշխատավայրում լսել է հեղեղումների հետեւանքների մասին ՆԳՆ եւ ՏԿԵՆ զեկույցները եւ ուղեւորվել աղետի գոտի։

Հավելեմ՝ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը եւ ՆԳ նախարարի տեղակալ - Փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը վաղ առավոտից հեղեղումների վայրում են»։