Հասարակություն

Հեղեղումների արդյունքում ինտերնետ և հեռախոսային կապը գործում է խափանումներով

Հեղեղումների արդյունքում ինտերնետ և հեռախոսային կապը գործում է խափանումներով

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից հայտնում են․

«Լոռու և Տավուշի մարզերում տեղացած հորդառատ անձրևների հետևանքով տեղի ունեցած հեղեղումների արդյունքում ինտերնետ և հեռախոսային կապը գործում է խափանումներով, վնասվել են օպտիկական մալուխները և շարժական կապն ապահովող կայանները։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը այս պահին օպերատիվ կապի մեջ է ինչպես տեղի ունեցած հեղեղումների հետևանքները վերացնելու նպատակով ստեղծված օպերատիվ աշխատանքային խմբի (շտաբ), այնպես էլ կապի հայաստանյան օպերատորների հետ՝ աջակցելով վերջիններիս առաջացած խոչընդոտների արագ լուծման աշխատանքներում:

Հորդորում ենք հետևել բացառապես պաշտոնական տեղեկատվությանը»:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական