Հասարակություն

Թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է գազատար խողովակին. 4 հոգի տեղափոխվել է հիվանդանոց

Թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է գազատար խողովակին. 4 հոգի տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ մայիսի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14:10-ի սահմաններում թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսը Ռուբինյանց փողոցում բախվել է գազատար խողովակին, գրում է Shamshyan.com-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով սկսվել է գազի արտահոսք։ 4 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական