Հասարակություն

ՄԻՊ-ն աշխատում է արտակարգ ռեժիմով

Հորդառատ անձրևից Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումների հետևանքով առաջացած իրավիճակի հետ կապված Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ աշխատակազմը, այդ թվում՝ Լոռու և Տավուշի մարզային ստորաբաժանումներն աշխատում են արտակարգ ռեժիմով, հայտնում են ՄԻՊ գրասենյակից։

ՄԻՊ աշխատակազմը շարունակում է իրականացնել մշտադիտարկման աշխատանքներ: Այս համատեքստում Պաշտպանն իր մանդատի շրջանակներում իրացնելու է ողջ գործիքակազմը մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանությունը երաշխավորելու նպատակով:

Մարդու իրավունքների պաշտպանը խորապես վշտակցում է զոհվածների հարազատներին։ Պաշտպանի թեժ գծի հեռախոսահամարն է (096) 116100: