Հասարակություն

Ենթարկվել հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության օրինական պահանջներին․ ՆԳՆ կոչը

Ենթարկվել հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության օրինական պահանջներին․ ՆԳՆ կոչը

ՆԳՆ ոստիկանության հայտարարությունը․

«ՆԳՆ ոստիկանությունը հետևողականորեն շարունակում և շարունակելու է իրականացնել օրենքով իրեն վերապահված գործառույթները՝ ապահովելով հասարակական կարգը և քաղաքացիների անվտանգությունը:

Այսօր կայանալիք հավաքի մասնակիցներին և կազմակերպիչներին հորդորում ենք զերծ մնալ հասարակական կարգի խախտմանն ուղղված գործողություններից, հարգել համաքաղաքացիների իրավունքները և ենթարկվել հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին:

Հայաստանի Հանրապետությունը իրավական երկիր է, և հակաօրինական ցանկացած դրսևորում կարժանանա համապատասխան քրեաիրավական գնահատականի»:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական