Միջազգային

Վրաստանում որոշ գյուղեր հորդառատ անձրևների պատճառով մեկուսացված են

Վրաստանում որոշ գյուղեր հորդառատ անձրևների պատճառով մեկուսացված են

Մառնեուլիի մունիցիպալիտետի Աղքյորփի, Չանախչի, Օփրեթի և Խոխմել գյուղեր տանող միակ ճանապարհը փակ է։ Մայիսի 25-ից շարունակվող հորդառատ անձրևների հետևանքով հեղեղվել են միջպետական և գյուղամիջյան ճանապարհները, հայտնում է «Aliq Media»-ն:

Չանախչի գյուղի բնակիչ Հրանտ Խուդինյանն «Ալիք Մեդիային» փոխանցել է, որ շրջկենտրոնից դեպի գյուղ տանող միակ ճանապարհին, որը նաև հայ-վրացական միջպետական ճանապարհ է հանդիսանում, ընթանում են կամրջի շինարարական աշխատանքները, իսկ «եղած ժամանակավոր ճանապարհը՝ գետի վրա, հեղեղը քշել, տարել է»։ Հիմա ավտոմեքենայով ճանապարհն անցնելու և շրջկենտրոն հասնելու որևէ հնարավորություն չկա, եթե հիվանդանոց գնալու կարիք լինի կամ շտապ օգնության ժամանելու անհրաժեշտություն, հնարավոր չի լինի:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական