Հասարակություն

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի՝

Վարորդներին հորդորվում է դեպի Վրաստանի սահման ուղևորվելիս Մ-6-ը շրջանցել Մ-3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ սահման և Մ-1 Երևան-Գյումրի-ՀՀ սահման միջպետական ավտոճանապարհներով։

Ստորև ներկայացվում են ստեղծված իրավիճակով պայմանավորված փակ ճանապարհները և առաջարկվում այլընտրանքային երթուղիներ.

Փակ երթուղիներ՝

Վանաձոր - Ալավերդի - Այրում - Բագրատաշեն
Դիլիջան - Իջևան 

Այլընտրանքային երթուղիներ՝

Հայաստան - Վրաստան միջպետական երթուղի
«Գոգավան մ/տ» - Տաշիր - Ստեփանավան - Վանաձոր - Երևան
«Բավրա մ/տ» - Գյումրի - Երևան

Հայաստանի ներհանրապետական երթուղի

Այրում - Նոյեմբերյան - Այգեհովիտ - Տավուշ - Բերդ - Թթուջուր - Ճամբարակ - Սևան - Երևան