Հասարակություն

39 շաբաթական հղին տարհանվել է Ախթալայից և տեղափոխվել բուժկենտրոն

ՀՀ Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են. 

«Արտակարգ իրավիճակով պայմանավորված՝ 39 շաբաթական հղին տարհանվել է Ախթալայից, այնուհետև Ալավերդու բժշկական կենտրոնից ընդառաջ ուղարկված ամենագնացով տեղափոխվել բուժկենտրոն։ 

Կինը ծննդաբերել է, մոր և երեխայի առողջական վիճակը գնահատվում է բավարար։ Հայտնում ենք, որ հեղեղված ամբուլատորիաներ չունենք։ Որոշ ամբուլատորիաներ հոսանքազրկված են։ Մարզերում առաջին օգնության պարագաներով և դեղերով ապահովվածությունը բավարար է»։