Հասարակություն

Փրկարարները Ծաղկաձորում հեռացրել են մոտ 15 տոննա ջուր

Մայիսի 26-ին, ժամը 15։49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում խաղատուն է ջրալցվում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ անձրևաջրերից ջրալցվել են խաղատան առաջին հարկը (մոտ 200 քմ) և հարակից տարածքը (մոտ 100 քմ): Փրկարարները հեռացրել են մոտ 15 տ ջուր: