Հասարակություն

Վնասվել է Ստեփանավան համայնքի ձախափնյա հատվածը

Լոռու մարզպետի աշխատակազմը հայտարարություն է տարածել․ 

«Ստեփանավան և Տաշիր համայնքների հարգելի՛ բնակիչներ, հորդառատ անձրևների հետևանքով Ստեփանավանի տարածաշրջանում՝ Ձորագետի կիրճում, վնասվել է Ստեփանավան համայնքի ձախափնյա հատվածը և Տաշիր քաղաքը սնուցող գազատարը։

Իրականացվում են օպերատիվ վթարավերականգնողական աշխատանքներ»։