Հասարակություն

ՊԵԿ-ը բեռնափոխադրողներին հորդորում է Վրաստանից Հայաստան մուտքն ապահովել հիմնականում «Բավրա» պետական սահմանի անցման կետով

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հորդառատ անձրևների պատճառով ժամանակավորապես սահմանափակվել է «Բագրատաշեն» պետական սահմանի անցման կետով տրանսպորտային միջոցների տեղաշարժը։

Հերթերից խուսափելու նպատակով՝ Կոմիտեն բեռնափոխադրողներին հորդորում է Վրաստանից Հայաստանի Հանրապետություն տեղափոխությունները հնարավորինս կազմակերպել «Նինոծմինդա-Բավրա» պետական սահմանի անցման կետով, քանի որ «Գուգուտի-Գոգավան» անցման կետի վրացական կողմի թողունակությունը բավականին ցածր է, ինչն առկա իրավիճակում կարող է հանգեցնել մեծ հերթերի։

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին