Մայիսի 25-ին, ժամը 16:00-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սպիտակ ավտոճանապարհի մոտակայքում՝ Սպիտակ քաղաք չհասած, ծառը կոտրվել և ընկել է ճանապարհի երթևեկելի հատված։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սպիտակ-Երևան ավտոճանապարհի մոտ 8-րդ կմ-ին ծառն ընկել և միակողմանի փակել է ճանապարհը։ Փրկարարները մասնատել և հեռացրել են ծառը ճանապարհի երթևեկելի հատվածից․ երթևեկությունը վերականգնվել է։
Մայիսի 25-ին, ժամը 19:24-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քամու հետևանքով Միկոյան փողոցում ծառն ընկել է կայանած ավտոմեքենայի վրա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Միկոյան փողոցում քամու հետևանքով 3 բարդի ընկել են ճանապարհի երթևեկելի հատված ՝ դարձնելով այն միակողմանի երթևեկելի։ Փրկարարները մասնատել են ծառերը և հեռացրել ճանապարհի երևեկելի հատվածից. ճանապարհը երկկողմանի երթևեկելի է։