Հասարակություն

Հայաստանում պետական կառույցներից զատ զինված որևէ ստորաբաժանում ապօրինի է. ՆԳՆ մամուլի խոսնակ

Հայաստանում պետական կառույցներից զատ զինված որևէ ստորաբաժանում ապօրինի է. ՆԳՆ մամուլի խոսնակ

Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանությունում «ստեղծված ապօրինի ջոկատների» մասին տեղեկատվություն չի ստացվել: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեց Հայաստանի ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։ 

«Եթե քաղաքացիներն ունեն նման տեղեկություններ, կարող են դիմել ՆԳՆ ոստիկանություն: Հայաստանի Հանրապետությունում պետական կառույցներից զատ զինված որևէ ստորաբաժանում ապօրինի է: Նման ապօրինի ստորաբաժանումներ ստեղծելու ցանկացած փորձ, անգամ իրավապահ համակարգի կողմից, օրենքի սահմաններում կարժանանա ամենախիստ արձագանքի»,- նշեց խոսնակը:

Ավելի վաղ որոշ լրատվամիջոցներ հայտարարություն էին տարածել՝ «Նիկոլ Փաշինյանի թիմն այս պահին զբաղված է փոքր ջոկատներ կազմելով» վերնագրով։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական