Հասարակություն

Սուտ մատնության հատկանիշներով հաղորդում եմ ներկայացրել դատախազություն․ Վահագն Ալեքսանյան

Սուտ մատնության հատկանիշներով հաղորդում եմ ներկայացրել դատախազություն․ Վահագն Ալեքսանյան

ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ընդդիմադիր շարժման պաշտոնական էջով և մամուլով տարածվում է «Նիկոլ Փաշինյանի թիմն այս պահին զբաղված է փոքր ջոկատներ կազմելով» վերնագրով նյութ։

Սրա հետ կապված սուտ մատնության հատկանիշներով հաղորդում եմ ներկայացրել դատախազություն։

Պահանջում եմ, որպեսզի դատախազությունը ստուգի գրառման իսկությունը և եթե հայտնաբերվեն «ապօրինի փոքր ջոկատներ», ապա թող պատասխանատվության ենթարկվեն դրանք կազմողներն ու մասնակիցները, իսկ եթե չհայտնաբերվեն, ապա թող այս կեղծիքը տարածողները ենթարկվեն պատասխանատվության՝ սուտ մատնության համար»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական