Կառավարության նիստում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ մարդիկ գյուղերից տեղափոխվում են՝ մտածելով, որ իրենց երեխաները չունեն լավ կրթության հնարավորություն. «Մեր առաջարկածը նշանակում է, որ իրենք կարող են մնալ, բնակվել իրենց տներում, և իրենց երեխաները կունենան նույն որակի կրթություն, ինչն իրենք, գյուղերից տեղափոխվելով մոտակա քաղաքներ, խոշոր բնակավայրեր, փորձում են ապահովել»։