Հասարակություն

Պապիկյանը Բելգիայի դեսպանի հետ քննարկել է զինված ուժերում իրականացվող բարեփոխումները

Պապիկյանը Բելգիայի դեսպանի հետ քննարկել է զինված ուժերում իրականացվող բարեփոխումները

Մայիսի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ դե Մույնքին:

Պաշտպանության նախարարը շնորհավորել է դեսպան դե Մույնքին՝ պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, և հաջողություն մաղթել կարևոր առաքելության ընթացքում:

Հանդիպման ժամանակ քննարկվել են երկու երկրների պաշտպանության նախարարությունների միջև համագործակցության հեռանկարները:

Կողմերը քննարկել են նաև ՀՀ զինված ուժերում իրականացվող բարեփոխումներին և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական