Հասարակություն

Շղթայական ավտովթար՝ Աշտարակի խճուղում․ կա 7 վիրավոր

Մայիսի 23-ին, ժամը 16:57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Աշտարակի խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz», «Ford» (վարորդ՝ Մ․ Գ․), «Nissan» (վարորդ՝ Խ․ Ն․), «Ford» (վարորդ՝ Վ․ Ս․), «Mercedes-Benz», «Toyota» (վարորդ՝ Ի․ Ք․) մակնիշների ավտոմեքենաները և «Renault» (վարորդ՝ Ի․ Մ․) մակնիշի բեռնատարը։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Mercedes-Benz», «Ford», «Mercedes-Benz» մակնիշների ավտոմեքենաների վարորդները և 4 տուժած հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, սահմանազատել տարածքը և դադարեցրել «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի գազի արտահոսքը: