ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանի ազատմանը։
Նրա խոսքով՝ Դանիելյանի աշխատանքային պայմանագիրը վաղուց լրացել էր, նրա հետ կնքվել էր ժամանակավոր պաշտոնակատարի ժամկետային պայմանագիր, որը մի քանի օր ավելի շուտ է ընդհատվել՝ «ելնելով կենտրոնի կառավարման նպատակահարմարությունից»։