ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ասել է, թե հասարակությունը պետականն ու սեփականն այլ կերպ է ընկալում․
«Ես ոչ մի տեղ չեմ հանդիպել, որ մեկը դանակով իր անունը սեղանի կամ աթոռի վրա գրի, բայց տասնյակ դպրոցներում ու համալսարաններում տասնյակ անուններ ենք տեսնում։ Հետաքրքիր է, էլի, օրինակ, ձեր տանը ինչո՞ւ չես գրում, եթե դրա մեջ խորը իմաստ կա։ Ոչ մեկն իր տան պատին չի գրում, որ այսինչն ու այնինչը 2016 թվականի ապրիլի 8-ին տոլմա կերան, բայց, չգիտես՝ ինչու, եկեղեցու կամ որևէ այլ շենքի վրա գրում են։
Ծիծաղում ենք, բայց սա վարվելակերպ է․ մենք պետք է հասկանանք, թե ինչն է պատճառը, պետք է հետազոտություն անենք»,- ասել է նա։