Հասարակություն

Վարդան Ազատյանը՝ Հայաստանի գեղարվեստի ակադեմիայի ռեկտոր

Վարդան Ազատյանը՝ Հայաստանի գեղարվեստի ակադեմիայի ռեկտոր

Կառավարությունը հաստատեց Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտորի պաշտոնում Վարդան Ազատյանի թեկնածությունը՝ հիմք ընդունելով ընտրությունների արդյունքները։

Ազատյանը շնորհակալություն հայտնեց՝ նշելով, որ 27 տարի է՝ այդ բուհում է․ սկզբից որպես ուսանող, ապա՝ դասախոս. «Գեղարվեստի պետական ակադեմիան միակ հաստատությունն է, որտեղ հնարավոր է մասնագիտական մակարդակում արվեստ սովորել։ Սա նշանակում է, որ ակադեմիան հայ արվեստի գլխավոր երաշխավորն է ներկայումս»,- ասել է նա։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական