ՀՀ կառավարության նիստում անդրադարձ է եղել դպրոցաշինության որակին։
Քաղաքաշինության կոմիտեի ղեկավար Եղիազար Վարդանյանը տեղեկացրել է, որ որակի վերահսկողության առումով ակտիվ աշխատանք է տարվում. «Հիմնական աշխատանքները գնում են առանց լուրջ խնդիրների, բայց որոշ տեղերում արձանագրվում են»։
Ըստ Վարդանյանի՝ եղած թերությունները կշտկվեն առանց որակական լուրջ խնդիրների։