ՀՀ կառավարությունը վերաբաշխում կկատարի պետբյուջեում և 2,9 մլրդ դրամ կհատկանի Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին, որը տվյալ ծրագրի շրջանակներում ստանձնել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության՝ որպես ԲՍԿ–ի լիազորությունները, փոխանցելով 10 կրթահամալիրների կառուցման աշխատանքների պատվիրատու մարմնի լիազորությունները:
Նախագծով դպրոցների տնտեսումների հաշվին 31,4 մլն դրամ էլ կհատկացվի 3 դպրոցի գույքային հագեցվածության, ևս 2 դպրոցի ջեռուցման աշխատանքների իրականացման նպատակով։ Ինչպես տեղեկացրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, այդ դպրոցներն են.
- «Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր» ՊՈԱԿ (ճաշարանի գույքի ձեռքբերում)․
- «Ալավերդու Ստ․ Շահումայնի անվան թիվ 5 ավագ դպրոց» ՊՈԱԿ (տեսախցիկների ձեռքբերում)․
- «Գյումրու թիվ 45 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ (էլեկտրոնային գրատախտակի ձեռքբերում)․
- «Վանևանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ (ջեռուցման աշխատանքների ձեռքբերում)․
- «Ճամբարակի թիվ 4 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ (ջեռուցման աշխատանքների ձեռքբերում)։