Հասարակություն

Սպտակցի Հայկոյի որդին չի կալանավորվի

Դատարանը մերժել է երգիչ Սպիտակցի Հայկոյի որդուն՝ Հրաչյա Ղևոնդյանին կալանավորելու միջնորդությունը։ Ղևոնդյանը, հիշեցնենք, մեղադրվում է իշխանություն յուրացնելու փորձի մեջ։

«Դատարանը մերժեց քննիչի միջնորդությունը հիմնավոր կասկածի բացակայության հիմքով։

Հրաչյա Ղևոնդյանը ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից։

Միջնորդության քննարկման ընթացքում պարզվեց, որ այն հեռախոսահամարը, որի հետ խոսացել է Հրաչյա Ղևոնդյանը գոյություն չունեցող հեռախոսահամար է և հանդիսանում է Յուքոմ փոստային ծառայության համարը, այսինքն Հ. Ղևոնդյանը իշխանության յուրացումը նախապատրաստել է Յուքոմի փոստային ծառայության հետ։ Սա է մեղադրանքի ողջ պերճանքը և թշվառությունը»,– հայտնել են նրա պաշտպաններ Արամ Վարդևանյանը, Ալեքսանդր Կոչուբաևն ու Էրիկ Ալեքսանյանը համատեղ հայտարարության մեջ։