Հասարակություն

ՀՀ նախագահը ցավակցական գրառում է կատարել սգո մատյանում

ՀՀ նախագահը ցավակցական գրառում է կատարել սգո մատյանում

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատուն:

Նախագահը ցավակցական գրառում է կատարել սգո մատյանում՝ ավիավթարի հետևանքով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Իբրահիմ Ռայիսիի, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և նրանց ուղեկցող անձանց մահվան կապակցությամբ։ 

Ի դեմս դեսպան Մեհդի Սոբհանիի՝ զորակցություն է հայտնել Իրանի իշխանությանն ու ժողովրդին:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական