Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարել է, թե օդանավակայանի գործող տերմինալը չի բավարարում հոսքը սպասարկելուն։
Նրա խոսքով՝ հոսքերի կառավարման հարցերը լավարկվում են. «Բայց դա բավարար չէ, պետք է նոր տերմինալ կառուցվի։ Նոր տերմինալի կառուցման շուրջ այս պահին կան բանակցություններ, որոնք բավական բարդ են, քանի որ գործող կոնցեսիոն պայմանագրով հարաբերությունները շարունակելը, կարծում ենք, անհնարին է, որովհետև կան պարամետրեր, որ այսօրվա իրականության մեջ ՀՀ համար անընդունելի են»,- ասել է նա։
Ըստ փոխվարչապետի՝ ակնկալվող ներդրման չափը մոտ 450 մլն դոլար է։