Հասարակություն

Փարաքար համայնքի ղեկավար Դավիթ Մինասյանը հրաժարական է ներկայացրել

Փարաքար համայնքի ղեկավար Դավիթ Մինասյանը հրաժարական է ներկայացրել

Փարաքար համայնքի ղեկավար Դավիթ Մինասյանը հրաժարական է ներկայացրել:

«Հայտարարում եմ, որ ավագանու «Դավիթ Մինասյան» խմբակցության արդեն նախկին անդամ Էմին Երիցյանը խախտել է քաղաքական պայմանավորվածությունը՝ միանալով Փարաքար համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու գործընթացին: Իբրև հուսալի գործընկեր՝ ստեղծված իրավիճակի մասով կրում եմ քաղաքական պատասխանատվություն և հրաժարական եմ ներկայացնում Փարաքար համայնքի ղեկավարի պաշտոնից՝ պաշտպանելով համայնքի ղեկավարի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Լյուդվիգ Գյուլնազարյանի թեկնածությունը:

Շնորհակալություն եմ հայտնում վստահության և համագործակցության համար»,– գրել է նա ֆեյսբուքի իր էջում։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական