Հասարակություն

ՄԻՊ ներկայացուցիչները և բժիշկ-մասնագետն այցելել են ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին

ՄԻՊ ներկայացուցիչները և բժիշկ-մասնագետն այցելել են ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները, այդ թվում՝ աշխատակազմի բժիշկ-մասնագետը, մայիսի 21-ին հերթական այցն են իրականացրել «Զվարթնոց» օդանավակայան՝ ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին տեսակցելու և նրա առողջական վիճակին տեղում ծանոթանալու նպատակով:

Լեո Նիկոլյանի առողջական վիճակին վերաբերելի հարցերը ՄԻՊ ներկայացուցիչները քննարկել են օդանավակայանի բժշկական ծառայության ներկայացուցչի հետ:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական