Հասարակություն

ԶՈւ ԳՇ պետը հետևել է ՊՆ ստորաբաժանումների թիմերի բասկետբոլի առաջնությանը

ԶՈւ ԳՇ պետը հետևել է ՊՆ ստորաբաժանումների թիմերի բասկետբոլի առաջնությանը

ՀՀ ՊՆ վարչական համալիրի մարզադահլիճում մայիսի 20-31-ն անցկացվում է բասկետբոլի առաջնություն՝ պաշտպանական գերատեսչության կենտրոնական ապարատի ստորաբաժանումների հավաքական թիմերի մասնակցությամբ։

Մայիսի 21-ին առաջնության ընթացքին հետևելու և մասնակիցներին հաջողություն մաղթելու նպատակով մարզադահլիճ է այցելել ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը։

Առաջնության արդյունքներով մրցանակային տեղեր զբաղեցրած մասնակիցները կպարգևատրվեն պատվոգրերով և մեդալներով, իսկ հաղթող հավաքական թիմերը՝ առաջնության գավաթներով:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական