Հասարակություն

Հայաստանը միացել է միջուկային անվտանգության համատեղ հայտարարությանը

Հայաստանը միացել է միջուկային անվտանգության համատեղ հայտարարությանը

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը մեկնաբանել է Միջուկային անվտանգության միջազգային համաժողովի արդյունքները։

Մայիսի 20-21-ը Վիեննայում Միջուկային անվտանգության միջազգային համաժողովի նախարարական հատվածի շրջանակներում ընդունվել է համանախագահների համատեղ հայտարարություն, որին ի թիվս մասնակից մյուս երկրների միացել է նաև Հայաստանը։

Մասնակից երկրների հետ համատեղ աշխատանքների արդյունքում հայտարարության տեքստում արտացոլվել են մի շարք կարևոր շեշտադրումներ, մասնավորապես.

  • մասնակից երկրներն, ի թիվս այլ պարտավորությունների, հանձնառություն են ստանձնում պահպանելու և ամրապնդելու միջուկային և այլ ռադիոակտիվ նյութերի և օբյեկտների համապարփակ անվտանգությունը,
  • անհանգստացած են միջուկային անվտանգության համար առկա և զարգացող սպառնալիքները և հանձնառու են դրանց հասցեագրմանը,
  • ընդգծում են, որ խաղաղ նպատակներով օգտագործվող միջուկային օբյեկտների վրա ցանկացած հարձակում կամ հարձակման սպառնալիք կարող է վտանգել միջուկային անվտանգությունը և վկայակոչում են այդ ուղղությամբ իրենց պարտավորությունները, որոնք արտացոլված են մասնավորապես ԱԷՄԳ Գլխավոր Կոնֆերանսի համապատասխան բանաձևերում և որոշումներում։

Ինչպես հայտնել ենք, համաժողովին ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանի ելույթը կայացել է մայիսի 20-ին, որում ևս արտացոլված էին ինչպես միջուկային գլոբալ անվտանգության, այնպես էլ ոլորտում ՀՀ առաջնահերթությունների վերաբերյալ հիմնական շեշտադրումները։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական