Հասարակություն

«ՍԴ-ն պետք է բացառի գործադիրի կողմից ընտրությունները կեղծելու գայթակղությունը». Խաչատուրյան

ԱԺ-ն քննարկում է ՍԴ դատավորի պաշտոնում Դավիթ Խաչատուրյանի թեկնածությունը։

Նրա կենսագրությունը ներկայացրեց վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը։

Այնուհետև ելույթ է ունեցել Խաչատուրյանը՝ ներկայացնելով սահմանադրական արդարադատության իրականացման շուրջ իր տեսակետները. «Սահմանադրական դատարանն է վերջնականապես ասում, թե ինչ է ասում Սահմանադրությունը։ ՍԴ-ն պետք է ոչ միայն երաշխավորի սահմանադրի՝ ժողովրդի կամքի ճշգրիտ արտացոլումն ընտրության արդյունքներում և չեղարկի ցանկացած այլ չընտրություն, այլև իր անկախությամբ, հեղինակությամբ և դատավորների անխոցելիությամբ ի սկզբանե բացառի գործադիր իշխանության կողմից ընտրությունները կեղծելու ցանկացած գայթակղություն, իսկ նման գայթակղություն առաջանալու դեպքում արդյունավետորեն բացառի գայթակղությունն իրագործելու ցանկացած հնարավորություն։ ՍԴ-ն անգործություն դրսևորելու և կեղծված ընտրությունների արդյունքները վավերացնելու, առավել ևս մեկից ավելի անգամ վավերացնելու, լեգիտիմացնելու դեպքում մեծացնում է գործադիրի վճռականությունն այդ քայլին գնալու, ավելին՝ դեպքից դեպք ավելի ուղիղ նպաստում է գործադիրի մոտ ընտրությունները կեղծելու հնարավոր նախահակվածության ձևավորմանը»։