Հասարակություն

Մեկնարկել է Կիրանցի այլընտրանքային ճանապարհի հիմնանորոգումը. ՏԿԵՆ

Մեկնարկել է Տավուշի մարզի Կիրանցի այլընտրանքային՝ Կիրանց-Աճարկուտ ճանապարհի հիմնանորոգումը։ Այս մասին Radar Armenia-ին տեղեկացրել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։ 

Հիշեցնենք, որ մայիսի 15-ին հանդիպել էին Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովները և համաձայնեցրել էին անմիջականորեն Բաղանիս (ՀՀ) – Բաղանիս Այրում (ԱՀ), Ոսկեպար (ՀՀ) – Աշաղը Ասկիպարա (ԱՀ), Կիրանց (ՀՀ) – Խեյրումլի (ԱՀ) և Բերքաբեր (ՀՀ) – Կըզըլ Հաջիլի (ԱՀ) բնակավայրերի միջև սահմանագծի հատվածների համատեղ կազմված արձանագրություն-նկարագրությունը: