Հասարակություն

Միրզոյանը ցավակցություն է հայտնել համաժողովին մասնակցող Իրանի ներկայացուցչին

Վիեննայում Միջուկային անվտանգության միջազգային համաժողովին մեկնարկին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ցավակցություն է հայտնել համաժողովին մասնակցող Իրանի ներկայացուցչին՝ նախօրեին ուղղաթիռի ողբերգական վթարի հետևանքով զոհված Իրանի նախագահի, Արտաքին գործերի նախարարի և մյուս անձանց մահվան կապակցությամբ:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ խոսնակը, համաժողովը մեկնարկել է մեկ րոպե լռությամբ: