Հասարակություն

Քննարկում՝ «Կարմրուկը որպես վարակիչ հիվանդություն, բուժում և պրոֆիլակտիկ պատվաստում» թեմայով

Եվրոպական իմունոկանխարգելիչ շաբաթվա համատեքստում «Մալաթիա-Սեբաստիա» մանկական առողջության կենտրոնում կայացել է քննարկում՝ «Կարմրուկը որպես վարակիչ հիվանդություն, բուժում և պրոֆիլակտիկ պատվաստում» թեմայով:

Նկատի ունենալով փաստը, որ ամբողջ աշխարհում կարմրուկ հիվանդության  կտրուկ աճի միտում է նկատվում, վարակի դեմ պրոֆիլակտիկ միջոցառումների, հիվանդության հայտնաբերման դեպքում բուժման վերաբերյալ ներկաները լսել են առողջության կենտրոնի  վարակաբանի և իմունոլոգի զեկույցները:

Թեման երեխաներին ավելի հասանելի և մատչելի դարձնելու նպատակով հիվանդության մասին տեղեկությունները ներկայացվել են հեքիաթի բեմականացմամբ: