Հասարակություն

ԱՍԵԱՆ ԽՎ-ում ԱԺ պատվիրակություն ձևավորելու նախաձեռնությունը հավանության է արժանացել

ԱՍԵԱՆ ԽՎ-ում ԱԺ պատվիրակություն ձևավորելու նախաձեռնությունը հավանության է արժանացել

ել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը տեղեկացրել է, որ Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի ԱՍԵԱՆ միջխորհրդարանական վեհաժողովում Հայաստանի Ազգային ժողովը ստացել է դիտորդի կարգավիճակ: Հանձնաժողովի քննարկմանը ներկայացվել է ԱՍԵԱՆ միջխորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ խորհրդարանական պատվիրակություն ձևավորելու մասին հարցը:

Հանձնաժողովի նախագահը տեղեկացրել է, որ ԱՍԵԱՆ-ը տարածաշրջանային վեհաժողով է, որի կազմում Հարավարևելյան Ասիայի 10 երկիր է, որոնք հանդես են գալիս որպես լիիրավ անդամ: Մի շարք երկրների խորհրդարաններ վեհաժողովում ունեն դիտորդի կարգավիճակ: Դիտորդի կագավիճակ ունեն մեր տարածաշրջանի երկրները, ԱՄՆ Կոնգրեսը, ՌԴ Դաշնային խորհուրդը, Կանադայի, Հնդկաստանի, Ճապոնիայի, Չինաստանի խորհրդարաններն ու Եվրոպական խորհրդարանը:

Սարգիս Խանդանյանը նշել է, որ Հայաստանի Ազգային ժողովի` կառույցում որպես դիտորդի կարգավիճակ ստանալու շուրջ բանակցությունները սկսել են նախորդ տարի: Արդյունքում ԱՍԵԱՆ-ի` 2023 թվականի օգոստոսին տեղի ունեցած վեհաժողովի ժամանակ հաստատվել է կառույցում մեր երկրի ԱԺ-ի դիտորդի կարգավիճակը, որի մասին գրությամբ տեղեկացվել է ՀՀ ԱԺ նախագահին:

Հանձնաժողովի նախագահի խոսքով դիտորդի կարգավիճակ ունեցող խորհրդարանի պատվիրակությունը ձևավորվում է երկու տարբերակով. երեք հիմնական անդամ կամ երեք հիմնական և երեք փոխարինող անդամ: Հայաստանն ընտրել է պատվիրակության ձևավորման երկրորդ տարբերակը:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ԱՍԵԱՆ ԽՎ-ում դիտորդի կարգավիճակում հանդես գալու համար ՀՀ ԱԺ խորհրդարանական պատվիրակություն ձևավորելու վերաբերյալ նախաձեռնությանը:

Պատվիրակության ձևավորման գործընթացը կսկսվի ԱԺ խորհրդի առաջիկա նիստերի ընթացքում:

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական